«Բավարիան» պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել «Բարնլիին» թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի պայմանագրի վաղաժամկետ խզման համար, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ցանկանում է, որ գումարը կրկնապատկվի՝ հասնելով 20 միլիոն եվրոյի։
Նշվում է, որ մյունխենցիների ու մարզչի անձնական պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։ Այս տեղեկությունը հաստատել է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։