«Բավարիան» ավելի մոտ է Վենսան Կոմպանիին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելուն։
Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ն, կողմերը առաջին բանակցություններն են անցկացրել և բանավոր համաձայնության եկել։
Կոմպանին «Բարնլիի» գլխավոր մարզիչն է 2022 թվականից։ Մինչ այդ նա գլխավորեց «Անդերլեխտը»։
Այս մրցաշրջանում «Բարնլին» 38-ամյա մասնագետի գլխավորությամբ Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց նախավերջին տեղը և նահանջեց Չեմպիոնշիփ։