Խաբի Ալոնսո. «Ես վստահ եմ իմ ուժերի վրա, իմ «Բայերը» կհաղթի»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակչի սպասելիքներով, որտեղ իր թիմն այսօր (մայիսի 22-ին) կխաղա «Ատալանտայի» հետ։

«Իհարկե, տարբեր բաներ են եզրափակիչն անցկացնել որպես խաղացող և որպես մարզիչ: Բայց ես շատ վստահ եմ իմ ուժերի և իմ թիմի վրա. նրանք դա կանեն:

Կպատրաստվենք այնպես, ինչպես նախորդ բոլոր հանդիպումներին։ Մենք անպարտելի ենք եղել 51 խաղում, ուստի իմ տղաները գիտեն, թե ինչպես հարմարվել տարբեր իրավիճակներին: Սա վերաբերում է նաև գրոհի եզրափակմանը։

Վերջին հինգ տարիներին «Ատալանտան» միշտ ապավինում է իր գաղափարներին։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում և հաջողակ են Իտալիայում և Եվրոպայում: Բայց Գերմանիայում մենք շատ խաղեր խաղացինք թիմերի դեմ, որոնք նույն կերպ են խաղում: Մեզ հարկավոր կլինի մարտավարություն, խելք և մտածելակերպ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։