Ռոնալդ Արաուխոն կարող է այլեւս չխաղալ «Բարսելոնայում»

Ռոնալդ Արաուխոն կարող է այլեւս չխաղալ «Բարսելոնայում»։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, պաշտպանի մասնակցությունը Լա Լիգայի եզրափակիչ՝ «Սևիլիայի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Արաուխոն ծնկի շրջանում անհարմարություններ էր զգում, և Չավիի հետ զրույցից հետո որոշվեց չվտանգել ուրուգվայցու առողջությունը։

Հաղորդվում է նաև, որ Արաուխոն կարող է հեռանալ «Բարսելոնայից» այս ամառ. մի քանի շաբաթ առաջ «Բավարիան» պաշտոնական առաջարկ է արել ֆուտբոլիստին, և «Ասթոն Վիլան» նույնպես հետաքրքրված է նրանով: Նշվում է, որ Չավին ու «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հույսը դնում են պաշտպանի վրա, սակայն որոշիչ կլինի ակումբի ֆինանսական վիճակը։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Արաուխոն, նույնպես ցանկանում է մնալ Բարսելոնայում, սակայն չի բացառում «որևէ սցենար»։

Լա Լիգայի այս մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։