Պեպ Գվարդիոլան առաջարկել է Պրեմիեր Լիգայի լավագույն մարզչի մրցանակը բաժանել 5 մասնագետների

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի որոշումը՝ իրեն շնորհել մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը։

«Ես ուզում եմ կիսել այս մրցանակը: Հատկապես Միկել Արտետայի հետ մինչև վերջին տուրը կատարած անհավանական աշխատանքի համար։

Իհարկե, նաև Յուրգեն Կլոպի հետ՝ տարիների ընթացքում անմոռանալի պահերի համար: Նաև Ունայ Էմերիի հետ, ով կրկին ինչ-որ անհավանական բան արեց՝ նա «Ասթոն Վիլային» տարավ Չեմպիոնների լիգա:

Կցանկանայի նաև կիսվել Անդոնի Իրաոլայի հետ, ով իր առաջին մրցաշրջանն էր անցկացնում Պրեմիեր լիգայում: Նրանք վերադարձել են մրցաշրջանի դժվար մեկնարկից հետո:

Ինձ համար մեծ պատիվ է լինել նրանց բոլորի հետ և նվաճել այս գավաթը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ԱՊԼ-ն։