Մաուրիսիո Պոչետինոն առաջարկներ ունի երկու ակումբից

Մաուրիսիո Պոչետինոն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդով» և «Բավարիայով»:

Մանկունիացիները դիտարկում են «Չելսիի» նախկին գլխավոր մարզչին որպես Էրիկ տեն Հագի պոտենցիալ փոխարինող, ով կարող է հեռացվել մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է The Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ Պոչետինոյի թեկնածությունը վաղուց է գրավում «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատերերից մեկին՝ INEOS-ին :

Իր հերթին, «Բավարիան» 52-ամյա արգենտինացու հետ տարբերակ է ուսումնասիրում՝ կապված Թոմաս Տուխելի հեռանալու հետ: