Իրավաբանները ՖԻՖԱ-ին կոչ են արել ուսումնասիրել Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը

Իրավապաշտպանները ՖԻՖԱ-ին կոչ են արել մտածել 2034 թվականին Սաուդյան Արաբիայում կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված իրավիճակի մասին։

2023 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարեց մրցաշարը հյուրընկալելու իր մտադրության մասին։ ՖԻՖԱ-ն հաստատել է, որ երկիրը դարձել է 2034 թվականի աշխարհի առաջնության միակ հավակնորդը։ Սաուդյան Արաբիան մարտին պաշտոնապես ներկայացրել է մրցաշարն ընդունելու իր հայտը , և ՖԻՖԱ-ն պետք է հաստատի այն մինչև դեկտեմբերի 11-ը։

Միջազգային իրավաբանների խումբը ՖԻՖԱ-ին կոչ է արել ուշադիր ուսումնասիրել մարդու իրավունքների իրավիճակը Սաուդյան Արաբիայում՝ նախքան այդ երկրին աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը շնորհելը։

22 էջանոց փաստաթուղթը ՖԻՖԱ-ի կենտրոնակայան է հանձնվել Ցյուրիխում՝ շվեյցարացի փաստաբաններ Մարկ Պիետի և Ստեֆան Վերենբերգի, ինչպես նաև բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնի անունից։ Նրանք ՖԻՖԱ-ի հետ միասին առաջարկել են մշակել գործողությունների ծրագիր և վերահսկել Սաուդյան Արաբիան անկախ փորձագետների կողմից:

Փաստաթուղթը ՖԻՖԱ-ին կոչ է անում օգտագործել Սաուդյան Արաբիայի հետ ունեցած լծակները մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանելու համար, ինչը ՖԻՖԱ-ն պահանջում է մրցաշարը ընդունող երկրներից 2017 թվականից:

«Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիան շատ հեռու է այս պահանջներից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՖԻՖԱ-ն պարզապես չի կարող պատշաճ կերպով լիազորել երկրին ընդունելու 2034 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը»,- ասվում է փաստաթղթում։

Փաստաբանները նշում են Սաուդյան Արաբիայի խնդիրները խոսքի ազատության, բանտարկյալների և աշխատանքային միգրանտների նկատմամբ վերաբերմունքի և կանանց ազատությունների սահմանափակումների ոլորտներում: