Կևին դե Բրույնեն բանակցում է ամերիկյան ակումբի հետ

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստի շրջապատից մարդիկ բանակցում են բելգիացու հնարավոր տեղափոխության շուրջ «Սան Դիեգո» ակումբի ներկայացուցիչների հետ, որը հաջորդ տարի պետք է խաղա MLS-ում: 

32-ամյա բելգիացու պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում «Սիթիի» 25 խաղում դարձել է 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: