Ներկայումս «Չելսիի» ղեկավարությունն ակտիվորեն փնտրում է թիմի նոր գլխավոր մարզիչ, այն բանից հետո, երբ այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարվեց, որ արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն հեռացվել է այս պաշտոնից։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարները կդիտարկեն հետևյալ թեկնածուներին՝ Սեբաստիան Հյոնեսին («Շտուտգարտ»), Միշելին («Ժիրոնա»), Կիրան Մակկենային («Իպսվիչ») և Էնցո Մարեսկային («Լեսթեր»):
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «կապտանռնագույնները» բոլոր մրցաշարերում անցկացրել են 51 հանդիպում՝ հաղթելով 27 անգամ, 10 անգամ ոչ-ոքի խաղացել և 14 անգամ պարտվել։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Չելսին» վաստակեց 63 միավոր և զբաղեցրեց վեցերորդ տեղը։