Հայտնի է, թե որտեղ կանցկացվի 2026 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Բուդապեշտը կընդունի 2026 թվականին։

Այսօր ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է առաջիկա եվրագավաթների եզրափակիչ հանդիպումների տանտերերին։

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում՝ «Պուշկաշ Արենայում»։ 2027 թվականի եզրափակչի վերաբերյալ որոշումը կկայացվի մինչև սեպտեմբեր, քանի որ ՈՒԵՖԱ-ն սպասում է տեղեկություններին «Սան Սիրոյի» վերանորոգման ծրագրերի վերաբերյալ: