Հայտնի է, թե ինչ պայմանով Թոմաս Տուխելը կարող է վերադառնալ «Չելսի»

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը , ով ներկայումս գլխավորում է Մյունխենի «Բավարիան», կարող է վերադառնալ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ Տուխելը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը, պատրաստ է վերադառնալ Պրեմիեր լիգա և գլխավորել «Չելսին», պայմանով, որ տրանսֆերային շուկայում ղեկավարությունը լիովին վստահի մարզչին։ Գերմանացի մասնագետը ոգեշնչված է Թոդ Բոուլիի նախագիծ վերադառնալու գաղափարով և կարծում է, որ նա չի կատարել իր առաքելությունը «կապույտների» ղեկին առաջին անգամ։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Չելսին» հայտարարեց Մաուրիսիո Պոչետինոյին հեռացնելու մասին։ Արգենտինացի մասնագետը գլխավոր մարզիչ էր նշանակվել 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Չելսին» բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ հաղթելով 27 անգամ, 10 անգամ ոչ-ոքի խաղացել և 14 անգամ պարտվել։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Չելսին» վաստակեց 63 միավոր և զբաղեցրեց վեցերորդ տեղը։

Նշենք, որ Թոմաս Տուխելը «Չելսիում» աշխատել է 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի սեպտեմբերը։ Գերմանացին թիմի հետ միասին հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և 2021 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը։