Հանսի Ֆլիկը պատրաստ է գլխավորել «Չելսին»։
Ավելի վաղ լոնդոնյան ակումբը հայտարարել էր Մաուրիսիո Պոչետինոյի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչը հետաքրքրված է «Չելսին» գլխավորելով։
Նշվում է, որ Ֆլիկի թեկնածությունն ավելի վաղ արդեն քննարկվել է ակումբի կողմից։