Երկրպագուներն ընտրել են, թե ով է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Երկրպագուների վարկածով Քոուլ Պալմերը ճանաչվել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացող:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հրապարակել է երկրպագուների քվեարկության արդյունքները։ Պալմերը հաղթել է Դեկլան Ռայսին , Մարտին Էդեգորին, Ուիլյամ Սալիբային (բոլորը «Արսենալ»), Էրլինգ Հոլանդին , Ֆիլիպ Ֆոդենին , Ռոդրիին (բոլորը «Մանչեսթեր Սիթի») և Օլի Ուոթկինսին («Ասթոն Վիլա»):

Պրեմիեր լիգայի մրցաշրջանի 34 հանդիպումներում Պալմերը դարձել է 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։