«Չելսիի» որոշ խաղացողներ դեմ էին Մաուրիսիո Պոչետինոյի հեռանալուն։
Լրագրող Բեն Ջեյքոբսի կարծիքով՝ Պոչետինոն ռազմավարական տարբերակ չէր համարվում։ Մասնագետը կարծում էր, որ մնալու դեպքում իրավիճակը կարող է ավելի վատթարանալ։ Այս մասին նա հեռախոսազրույցում ասել է Թոդ Բոլիին։
Թիմի փորձառու խաղացողներից մի քանիսը զարմացած էին այս լուրից, քանի որ հանդերձարանը ցանկանում էր, որ մարզիչը մնա:
«Չելսին» փնտրում է «երիտասարդ», «ժամանակակից» և «առաջադեմ» մարզիչ։ Ակումբը չի դիտարկում Թոմաս Տուխելին կամ Ժոզե Մոուրինյոյին։ «Սպորտինգի» մարզիչ Ռուբեն Ամորիմը նույնպես ֆավորիտ չէ:
Սպասվում է, որ առաջնահերթ թեկնածու է լինելու «Իպսվիչի» գլխավոր մարզիչ Կիրան Մաքքենան։