«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Բավարիան»

Թոմաս Ֆրանկը կարող է գլխավորել «Բավարիան»։

Ինչպես հաղորդում է Bayern & Germany-ը ՝ Bild-ին հղումով, մյունխենյան թիմը Թոմաս Տուխելին փոխարինելու թեկնածուների թվում դիտարկում է «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչին։

Sky Sport-ը նաև հայտնում է, որ այնպիսի թեկնածուներ, ինչպիսիք են Հանս-Դիտեր Ֆլիկը, Զինեդին Զիդանը, Ժոզե Մոուրինյոն, Օլիվեր Գլասները և Էրիկ տեն Հագը այլևս չեն դիտարկվում «Բավարիայի» կողմից կամ երբեք չեն եղել ակումբի հետաքրքրությունների շրջանակում: