Վրաստանի հավաքականը եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գալու համար կստանա 3 մլն լարի (մոտ 1,09 մլն դոլար) բոնուս։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Մարտին Վրաստանի հավաքականը փլեյ-օֆֆի եզրափակիչում հաղթեց Հունաստանին (0:0, 3:2՝ 11 մետրանոցներով) և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլ:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Վրաստանի հավաքականը F խմբում էր Թուրքիայի, Չեխիայի և Պորտուգալիայի հետ։