«Բավարիան» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Sky Sport Germany լրատվական սյունակում։
Աղբյուրի համաձայն, տրանսֆերով անձամբ հետաքրքրված է մյունխենցիների սպորտային տնօրեն Մաքս Էբերլը, ում դուր է գալիս Սիմոնսի խաղը: Բայց միևնույն ժամանակ, պոտենցիալ տրանսֆերի բանաձևը շատ բարդ է, այդ թվում՝ «Բավարիայի» նոր գլխավոր մարզչի հետ անորոշության և ՊՍԺ-ի կողմից իրենց խաղացողի համար սահմանված բարձր գնի պատճառով: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը կքննարկի Խավի Սիմոնսի համար առաջարկները, եթե դրանք ներառեն 60-70 միլիոն եվրոյի չափ:
Հիշեցնենք, որ 21-ամյա Խավի Սիմոնսը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լայպցիգի» կազմում։ Գերմանիայի հավաքականի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա վարձակալության պայմանագիրը «Լայպցիգում» ավարտվում է 2024 թվականի ամռանը, իսկ ՊՍԺ-ի հետ պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ հայտնի Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 80 միլիոն եվրո: