«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է գավաթների կարևորության մասին և նաև նշել, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կփորձի առավելագույնը գոհացնել երկրպագուներին մրցաշարերում հաղթանակներով։
«Մենք գիտենք, որ գավաթները կարևոր են, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համոզվենք, որ դա տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: Մեր երկրպագուներն արժանի են դրան, և մենք կպայքարենք մեր ամբողջ ուժով»,- գրել է Սալահը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանն ավարտել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում։ Անցկացրած 38 խաղում թիմը վաստակել է 82 միավոր։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկություններում մերսիսայդցիները դուրս են եկել քառորդ եզրափակիչ փուլ: Նշենք նաև, որ 2023/24 մրցաշրջանը Յուրգեն Կլոպի համար վերջինն էր Լիվերպուլի ղեկին։