«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դեռևս վճռական է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Չավիին , հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ Լապորտան դժգոհ է, որ մարզիչը բավականաչափ չի վստահում թիմին։ «Բարսելոնայի» նախագահը վերջապես հասկացավ, որ Չավին չի բավարարում ակումբի պահանջներին թիմի տնտեսական վիճակի մասին մարզչի խոսքերից հետո, ինչի պատճառով թիմը չկարողացավ բարելավել կազմը։
Նա կարծում է, որ Չավին չպետք է գլխավորի ակումբը հաջորդ մրցաշրջանում։ Լապորտան ցանկանում է ակումբի ղեկին տեսնել մարզիչի, ով լիովին հավատում է թիմին և տիտղոսներ նվաճելու և Եվրոպայի գրանդների հետ մրցելու նրա կարողությանը:
Չավին, իր հերթին, նույնպես հաստատակամ է մնում հաջորդ մրցաշրջանում կարիերան «Բարսելոնայում» շարունակելու իր ցանկության մեջ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից առաջ 82 միավորով իրեն երաշխավորեց երկրորդ տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Պրիմերայի եզրափակիչ տուրում թիմը կհանդիպի «Սևիլիայի» հետ։