Հարի Քեյնը նշել է, թե ով է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը լավագույն կենտրոնական հարձակվողն է համարում բրազիլացի Ռոնալդուին։

«Հաղթողը մնում է» խաղի ժամանակ Քեյնը պետք է ընտրեր լավագույնին տրված երկու թեկնածուներից, իսկ հետո հաղթողին համեմատեր հաջորդ անձի հետ։

– Ռոնալդո՞, թե՞ Կրիշտիանու Ռոնալդու:
-Եթե մենք խոսում ենք կենտրոնական հարձակվողների մասին, ապա պետք է ասեմ Ռոնալդոին։

– Ռոնալդո՞, թե՞ Ռունի:
– R9։

– Ռոնալդո՞, թե՞ Դրոգբա:
– R9։

Ռոնալդո՞, թե՞ Սուարեսը:
— Ինձ դուր է գալիս Սուարեսը, հատկապես գագաթնակետը… Բայց պետք է ասեմ R9:

– Ռոնալդո՞, թե՞ Շևչենկո:
– R9։

– Ռոնալդո՞, թե՞ Վան Նիստելռոյը:
– Ինձ դուր է գալիս Վան Նիստելռոյը: Ես մեծացել եմ՝ դիտելով նրա խաղը: Բայց R9։

– Ռոնալդո՞, թե՞ Էտո’Օ:
– R9։

– Ռոնալդո՞, թե՞ Դել Պիերո:
– Դել Պիերո, ի՜նչ ֆուտբոլիստ: Բայց R9։

– Ռոնալդո՞, թե՞ Իբրահիմովիչ:
– R9։

– Ռոնալդո՞, թե՞ Լևանդովսկի:
– R9», – ասել է Քեյնը Goal-ին: