Goal պորտալը հրապարակել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այն գլխավորում էր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Երկրորդը Դեկլան Ռայսն էր («Արսենալ»), երրորդը՝ Մարտին Էդեգորը («Արսենալ»)։
Լավագույն 16-ում են նաև Քոուլ Պալմերը, Օլի Ուոթկինսը, Էրլինգ Հոլանդը, Բուկայո Սական, Ռոդրին, Ուիլյամ Սալիբան, Մոհամեդ Սալահը, Ալեքսանդր Իսակը, Վիրջիլ վան Դեյկը, Ռուբեն Դիասը, Յոն ՄԻն Սոնը, Բրունու Ֆերնանդեշը և Ջերոդ Բոուենը: