Ֆլորենտինո Պերես․ «Նա «Ռեալի» պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է կիսապաշտպան Տոնի Կրոսի ՝ կարիերան ավարտելու որոշումը։ Կիսապաշտպանի վերջին հանդիպումը «Լոս Բլանկոսի» կազմում կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում Մադրիդի «Ռեալը» կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Կրոսն այնուհետեւ կխաղա Գերմանիայի հավաքականի կազմում Եվրո-2024-ին, որից հետո կկախի խաղակոշիկները:

«Տոնի Կրոսը «Ռեալի» պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Այս ակումբը հավերժ կմնա նրա տունը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։

Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից»: Դրանից հետո նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 463 հանդիպում և նվաճել 22 գավաթ։