Դեյվիդ Բեքհեմը խոսել է MLS-ի համար Լիոնել Մեսսիի մեծ նշանակության մասին։
«Անցնել բոլոր խոչընդոտները, որոնք ես պետք է հաղթահարեի, հետո նայել խաղադաշտին և տեսնել Լեոյին… Դա ուղղակի անհավանական է: Ես միշտ ասել եմ, որ Լեոյին Ամերիկա բերելը ոչ միայն կարևոր է Մայամիի, այլ ամբողջ Ամերիկայի, լիգայի և սպորտի համար, և դա այն է, ինչ ես իսկապես պլանավորել եմ անել:
Սա պետք է ոգեշնչի երեխաների նոր սերնդին, ովքեր այժմ կարող են գալ Ամերիկայի և Կանադայի ցանկացած մարզադաշտ և դիտել այնպիսի խաղացողի, ինչպիսին նա է և մեր թիմում մեր մյուս տաղանդների:
Ես միշտ գիտեի, որ Լեոյի նման մեկին Մայամի և Ամերիկա բերելը հսկայական տարբերություն կստեղծի, հաշվի առնելով այն, ինչ նա արել և շարունակում է անել խաղադաշտում և դրանից դուրս:
Խոսքը ոչ միայն գավաթներ նվաճելու մասին է, որին նա դեռ ձգտում է, այլ նաև այն, որ նա ցանկանում է, որ ակադեմիայի երեխաները կատարելագործվեն: Նա ցանկանում է հանդիպել յուրաքանչյուր երիտասարդ խաղացողի, երբ մեկնում է Ամերիկա: Նա այդպիսի մարդ է»,- ասել է «Ինտեր Մայամիի» համասեփականատերը: