Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է Տոնի Կրոսին, ով հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին։
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը հայտարարել է , որ Եվրո-2024-ից հետո կհեռանա ֆուտբոլից։
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Տոնի: Մեծ պատիվ էր ձեզ հետ կիսել խաղադաշտը։ Ամենայն բարիք ապագայում», – գրել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը, ով հանդես է գալիս «Ալ-Նասրում»: