Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրում լոնդոնյան թիմը հաղթեց «Բորնմութին» (2:1): «Չելսին» մրցաշրջանն ավարտեց աղյուսակի 6-րդ տեղում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա եվրոպական մրցաշարերում։
«Վերջին հինգ հանդիպումներում մենք ավելի համախմբված ենք եղել, քան մրցաշրջանի սկզբում։ Շատ բան է կատարվում:
Կիսապաշտպանությունից քչերն են գոլ խփում: Կայսեդոյի գոլը լավն էր, այնպես չէ՞:
Մենք ունենք երիտասարդ, ոգեշնչող թիմ: Եթե մենք շարունակենք քրտնաջան աշխատել, կարծում եմ, որ մեզ մեծ բաներ են սպասվում»,- ասել է «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը։