Հոլանդիայի մարզիչ Առնե Սլոտը խոսել է «Ֆեյենորդից» հեռանալու մասին։ Հունիսի 1-ին 45-ամյա մասնագետը կգլխավորի «Լիվերպուլը»։
«Ինձ համար հեշտ չէր փակել մի ակումբի դուռը, որտեղ ես այդքան հրաշալի փորձառություններ ունեցա և հաջողությամբ աշխատեցի այդքան հիանալի մարդկանց հետ: «Ֆեյենորդում» երեք անհավանական տարիներ եմ վայելել:
Բայց Պրեմիեր լիգայում, աշխարհի մեծագույն ակումբներից մեկում գլխավոր մարզիչ դառնալու հնարավորությունը դժվար է անտեսել»,- Սլոտի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Սլոթը գլխավորում է «Ֆեյենորդը» 2021 թվականից և Ռոտերդամական ակումբի հետ հաղթել է Հոլանդիայի առաջնությունը (2022/23 սեզոն) և Հոլանդիայի գավաթը (2023/24), ինչպես նաև դուրս է բերել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ (2021/22)։