Անգե Պոստեկօղլուն խնդրել է «Թոթենհեմին» ձեռք բերել առնվազն երեք ֆուտբոլիստի

Անգե Պոստեկօղլուն խնդրել է «Թոթենհեմին» այս ամառ ձեռք բերել առնվազն երեք խաղացողի:

Հաղորդվում է, որ գլխավոր մարզիչը իրատես է գնումների մասշտաբների մասին, որոնք կարող են կատարվել մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն ակումբն ունի միջոցների որոշակի պահուստ, որը դուրս չի գալիս Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոններից :Այսպիսով, պոտենցիալ նոր խաղացողների թվում ավստրալացի մասնագետը նպատակ ունի գնել հարձակվողի և կենտրոնական կիսապաշտպանի։

Այս փուլում պարզ չէ, թե ով է «Թոթենհեմին» առաջնահերթ թիրախը, սակայն ակումբը դիտարկում է «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիի տրանսֆերը և մի քանի ամիս վերահսկում է «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերին: