«Լիվերպուլը» ցանկացել էր թիմ բերել իտալացի մասնագետին

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի նկատմամբ՝ նախքան Առնե Սլոտին հրավիրելու որոշումը ։ Այս մասին հայտնում է The Athletic առցանց հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ կարմիրներին գրավել է 65-ամյա մասնագետը, սակայն նա միայն անցած ամառ է գլխավորել Իտալիայի հավաքականը, իսկ Սպալետիի նկատմամբ «Լիվերպուլի» ղեկավարության հետաքրքրությունն ավելի հեռուն չի գնացել։ Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 20-ին, մերսիսայդյան ակումբը հայտարարել էր Արնե Սլոտին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

45-ամյա Սլոտը «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Ֆեյենորդը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 145 հանդիպման՝ հաղթելով 94 անգամ, 27 անգամ ոչ-ոքի խաղացել և 24 անգամ պարտվել։ «Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանն ավարտեց Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում։ Թիմը 38 խաղում վաստակել է 82 միավոր։