Խաբի Ալոնսո. «Այս առաջնությունը հատուկ է բոլորի համար»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Բունդեսլիգայում այս մրցաշրջանում իր թիմի արդյունքները։

«Այս օրերը դեռ երկար կհիշենք։ Այս առաջնությունը հատուկ է բոլորի համար։ Հաղթանակը լիովին արժանի էր, իսկ ի վերջո մենք մնացինք անպարտելի։ Դա մեր նպատակն էր «Վերդերի» խաղից հետո, և ես շատ հպարտ եմ թիմով: Շատ ուրախ եմ, որ երկրպագուները կարող են տոնել:

Սա կարևոր օր է ակումբի, բոլորի համար, ովքեր այստեղ են։ Մենք կարող ենք հպարտանալ ձեռք բերածով և խաղով: 90 միավոր, ոչ մի պարտություն, մեզ մի քիչ ավելի ժամանակ կպահանջվի դա գիտակցելու համար:

Ցանկանում եմ, որ խաղացողները վայելեն այս պահը, քանի որ նրանք արժանի են դրան: «Լայպցիգի» դեմ օգոստոսի առաջին խաղից մինչ այժմ նրանք միշտ լավ պատրաստված են եղել, կենտրոնացած են եղել և ոչ մի խաղ վատ չեն անցկացրել։

Սա առաջին անգամ է տեղի ունեցել Բունդեսլիգայում։ Այս թիմը ոսկե տառերով կգրվի Բունդեսլիգայի պատմության մեջ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Bild-ը։