«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան Պրեմիեր Լիգայում ռեկորդ է սահմանել:
23-ամյա ֆրանսիացին մասնակցել է մրցաշրջանի բոլոր 38 հանդիպումներին՝ ոչ մի րոպե բաց չթողնելով։ Այսպիսով, ծախսված ժամանակի ընդհանուր գումարը կազմել է 3420 րոպե։
Նախկինում «Արսենալի» պաշտպան Լի Դիքսոնը նույն արդյունքին էր հասել 1989/90 մրցաշրջանում՝ մինչև Պրեմիեր Լիգայի հիմնադրումը 1992 թվականին։
Այս մրցաշրջանում Սալիբան լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։