«Վեսթ Հեմը» նոր գլխավոր մարզչի նշանակման մասին կհայտարարի այս շաբաթ

Մոտ ժամանակներս Խուլեն Լոպետեգին կգլխավորի «Վեսթ Հեմը»:

Իսպանացի մասնագետը կդառնա լոնդոնյան թիմի նոր գլխավոր մարզիչը, կողմերը լիարժեք համաձայնության են եկել։ Լոպետեգիի նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է այս շաբաթ:

«Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը (1:3) վերջինն էր Դևիդ Մոյեսի համար «մրճահարների» գլխավորությամբ։ Շոտլանդացին թիմը գլխավորում է 2019 թվականից։

Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը «Վեսթ Հեմը» 52 միավորով ավարտեց աղյուսակի 9-րդ հորիզոնականը։