Ֆիլ Ֆոդենը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Երեկ՝ մայիսի 19-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» և «Վեսթ Հեմը»։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 3:1 հաշվով և դարձավ Անգլիայի չեմպիոն։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Այս մրցաշրջանում նա տուգանային հրապարակից դուրս վեց գոլ խփեց, ինչը «Մանչեսթեր Սիթիի» լավագույնն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ, հայտնում է Squawka-ն։

Այս մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 26 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։