«Միլանը» բանակցություններ կվարի իտալացի մարզչի հետ

Ռոբերտո դե Զերբին հեռացել է «Բրայթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ չհամաձայնեցնելով ակումբի ղեկավարության հետ ֆուտբոլային որոշ հարցեր։

Դե Զերբին հասցրել է հայտարարել, որ որևէ այլ ակումբի հետ պայմանավորվածություններ չունի, թեև մինչ այդ լրատվամիջոցները շտապել են նրան «Բավարիա» ուղարկել, թեև այս տեղեկությունն ի վերջո հերքվել է։

Ըստ Gazzetta dello Sport-ի՝ «Միլանը» որոշել է օգտվել առիթից և մոտ օրերս մասնագետի հետ կքննարկի հնարավոր վերադարձը Իտալիա: Այս պահին «Միլանի» գլխավոր մարզչի առաջատար թեկնածուն Պաուլո Ֆոնսեկան է, սակայն Դե Զերբիի հետ բանակցություններից հետո ամեն ինչ կարող է փոխվել։