«Մանչեսթեր Յունայթեդը» չի նվազեցրել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային գինը։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ մանկունիանցիները ցանկանում են 50 միլիոն ֆունտ ստանալ եզրային հարձակվողի ամբողջական տրանսֆերի համար՝ նույնքան, ինչ պահանջել էին «Ալ-Իթթիֆակից» անցած ամառ:
Սանչոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիայում», ցանկանում է մնալ Դորտմունդում։
«Յունայթեդը» ֆուտբոլիստին բաց թողեց գերմանական ակումբին 3,5 միլիոն եվրոյի դիմաց՝ ներառյալ պայմանագրով նախատեսված 4 միլիոն եվրոյի չափով բոնուսները։ Այս գումարը վճարվելու է միայն մասամբ՝ որոշ պայմաններ չեն պահպանվել։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Ջեյդոնը կոնֆլիկտ էր ունեցել Էրիկ տեն Հագի հետ։ Դրանից հետո եզրային հարձակվողը որակազրկվել է և մի քանի ամիս չի մարզվել «Յունայթեդի» գլխավոր թիմի հետ։