Կիլիան Մբապպեի եղբայրը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

ՊՍԺ-ի 17-ամյա կիսապաշտպան Իտան Մբապպեն առաջիկա ամռանը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, այս հարցին խաղացողը բացասաբար է պատասխանել երկրպագուների հետ զրույցի ժամանակ։ Այս մրցաշրջանում Իտանը մասնակցել է փարիզյան գրանդի տասը հանդիպման։

Հիշեցնենք, որ նրա ավագ եղբայրը՝ Կիլիանը, շուտով կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Կողմերը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր կկնքեն հինգ տարով։