«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը մեկնաբանել է թիմի երկրորդ տեղը Անգլիայի առաջնությունում 2023/24 մրցաշրջանի ավարտին։
«Ես վատ եմ զգում «Արսենալի» բոլոր երկրպագուների համար։ Մենք փորձեցինք առավելագույնը, բայց դա բավարար չէր: Երևի երկու-երեք ամսից մենք կկարողանանք ասել, որ մեծ պայքար էր։ Հիմա ես զգում եմ, որ մենք ավելիին էինք արժանի։
Հուսով եմ, որ մենք կարող ենք դա կրկնել հաջորդ տարի և «Արսենալի» երկրպագուներին տալ այն, ինչ նրանք ցանկանում են», – Հավերցի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հավերցը միացել է «Արսենալին» 2023 թվականին։ Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։