Ռոբերտո դե Զերբին կարող է վերադառնալ Ա Սերիա:
Պրեմիեր լիգայի 38-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը (0:2) վերջինն էր իտալացի մասնագետի համար «Բրայթոնի» գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է The Independent-ը, 44-ամյա մարզչով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո թուրինցիները պաշտոնանկ արեցին Մասիմիլիանո Ալեգրիին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բյանկոներիները պայմանագիր են առաջարկել «Բոլոնիայի» մարզիչ Տիագու Մոտտային։