«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումից հետո (3:0) զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի համաձայն, Լապորտան Չավիին հանդիպել է հանդերձարանում, որտեղ նրան շնորհավորել է առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնելու համար։ Նրանք պայմանավորվել են հանդիպել և քննարկել ապագան «Սևիլիայի» հետ խաղից հետո։
«Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 25-ին։