PROFFOOTBALL-ը զրուցել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմի մարզիչների նախկին ղեկավար Հարություն Հովհաննեսյանի հետ, ով իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1988 թվականին։ Նա 10 տարի հանդես է եկել Հայաստանի առաջնության տարբեր թիմերում՝ «Փյունիկում», «Կիլիկիայում», «Դինամոյում», «Արարատում», «Միկայում» և «Իմպուլսում»։ Հովհաննեսյանն ավարտել է իր ֆուտբոլային կարիերան 2009 թվականին։
Ներկայումս Հարությունը «Փյունիկում» զբաղվում է սելեկցիոն աշխատանքով՝ սկաուտիզմով։
– Հարություն ջան, կ՞խոսեք ձեր առաջին քայլերի մասին, ի՞նչպես որոշեցիք, որ ցանկանում եք ֆուտբոլիստ դառնալ։
– Մանուկ հասակում գրեթե ամեն օր բակում ընկերներիս հետ ֆուտբոլ էի խաղում, հիշում եմ՝ 6 տարեկան էի, երբ, որ հայրիկիս ընկերը նկատեց իր խաղը և համատեղ որոշեցինք, որ պետք է ֆուտբոլով զբաղվեմ։
– Կնշե՞ք ձեր կարիերայի ամենադիտարժան հանդիպումներից մի քանիսը։
– Դիտարժան հանդիպումներ իրականում շատ են եղել։ Ամենադիտարժաներից մեկը 1999 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մրցում էինք Շոտլանդիայի ընտրանու դեմ, ամբողջ խաղի ընթացքում հաղթում էինք՝ 1:0 հաշվով, սակայն մրցավարի ավելացված ժամանակում երկու ցավալի գնդակ բաց թողեցինք և պարտվեցինք։
Կարող եմ նշել նաև Հայաստանի առաջնության «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումը, շատ գոլառատ հանդիպում էր, ի վերջո կարողացանք դժվարին պայքարում հաղթել «Փյունիկին»՝ 4:3 հաշվով։ Այդ հանդիպումը ես մինչ օրս շատ լավ հիշում եմ։
– Հետևում ե՞ք Հայաստանի Պրեմիեր Լիգային, որ հայ ֆուտբոլիստներին կնշեք, որոնք կարող են առաջիկայում հանդես գալ Եվրոպայում։
– Հետևում եմ իհարկե, իսկ մարզադաշտից հետևում եմ «Փյունիկի» յուրաքանչյուր խաղին։ Ունենք ֆուտբոլիստներ որոնք կարող են խաղալ Եվրոպայում։ Կարող եմ նշել՝ Հովհաննես Հարությունյանին, Շիրայր Շաղոյանին և Արթուր Սերոբյանին։ Մի փոքր ժամանակ և նրանք պատրաստ կլինեն հանդես գալ Եվրոպական ակումբներում։ «Փյունիկում» ունենք երիտասարդ տղաներ, որոնք վստահ եմ մի քանի տարի հետո կարող են խաղալ Եվրոպայում։
– Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների մասին։
– Շատ կարևոր է, որ Հայաստանի առաջնությունից շատ տղաներ հանդես գան եվրոպական թիմերում, որովհետև որքան էլ, որ ցավալի է, բայց Հայաստանի առաջնության տեմպը շատ ցածր է։ Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ տղաների մոտ այդ դիզբալանսը երևում է, որ այդ տեմպով չեն կարողանում խաղալ։ Ճիշտ աշխատանքի դեպքում, մենք մոտ ժամանակներս կունենանք ավելի մրցունակ հավաքական։
– Ի՞նչ լուծումներ եք տեսնում Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար։
– Ամեն ինչը սկսվում է մանկապատանեկան ֆուտբոլից։ Մեր մոտ շատ թույլ է զարգանում այդ ամենը։ Հայաստանում կան ակումբներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց ակադեմիայի երեխաների զարգացման համար։ Շատ կարևոր է, որ մարզիչները որոնք աշխատում են երեխաների հետ լավ վերապատրաստում անցնեն։ Պետք է լինի հնարավորություն այդ ակումբներում, որ այդ մարզիչները գոնե տարվա մեջ մեկ անգամ մեկնեն Եվրոպա վերապատրաստվելու համար։ Շատ կարևոր է նաև, որ այդ մարզիչները լինեն առաջին հերթին մանկավարժ։
– Առաջիկայում Եվրոպայի 2024 թվականի առաջնությունն է, որ հավաքականին ե՞ք համարում ֆավորիտ։
– Շատ հետաքրքիր Եվրոպայի առաջնություն է լինելու, միջինից մի փոքր ցածր հավաքականեն անակնկալներ անելու են ուժեղ հավաքականների դեմ խաղերում։ Ցավում եմ, որ մեր ընտրանին չկա այս առաջնությունում։ Կարծում եմ ֆավորիտներ կլինեն Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները։
Ռազմիկ Դավթյան