Խորվաթիայի հավաքականը հայտարարել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար ազգային հավաքականի ընդլայնված կազմը։
Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը նախնական հայտացուցակում ընդգրկել է 35 ֆուտբոլիստների, որոնց թվում են՝ Յոշկո Գվարդիոլան, Լուկա Մոդրիչը, Մատեո Կովաչիչը, Մարսելո Բրոզովիչը, Նիկոլա Վլաշիչը և Իվան Պերիշիչը։
Եվրո-2024-ում Խորվաթիայի հավաքականը նույն խմբում էր Իսպանիայի, Իտալիայի և Ալբանիայի հետ։ Մայրցամաքային առաջնությունը կտևի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։