«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի 8-րդ տեղը զբաղեցնելու մասին։
«Արդյունքը բավականաչափ լավ չէ, շատ հեռու է: Չնայած երկու տարի առաջ թիմը 60 միավորից քիչ էր վաստակել, 58-ը, ութերորդ տեղը վատագույն ցուցանիշն է:
Ճշմարտությունն այն է, որ մենք պետք է ավելի լավ անեինք: Մենք գիտենք, թե դա ինչի հետ է կապված, բոլորը գիտեն, բայց հիմա լավագույն ժամանակը չէ այս թեմայի մեջ խորանալու համար։ Մենք բավականաչափ լավ հանդես չեկանք:
Եթե խոսենք այն ամենի մասին, ինչի միջով պետք է անցնեինք այս մրցաշրջանում, ապա հիանալի էր, որ որոշ խաղացողներ վերադարձան խաղադաշտ: Նրանք քրտնաջան աշխատեցին և ցանկանում էին մասնակցել մրցաշրջանի վերջին հանդիպումներին, հատկապես հաջորդ շաբաթ եզրափակիչին: Մենք տարբերակներ ունենք, և հուսով եմ, որ մնացած ժամանակում բոլորը կվերականգնվեն։
Մենք մրցունակ թիմ կստեղծենք և կպայքարենք տիտղոսների համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։