«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Պրեմիեր Լիգայի իր երկրորդ անընդմեջ «Ոսկե խաղակոշիկը» նվաճելու մասին։
«Խոսելու շատ բան չկա, ավելի լավ է պարզապես ֆուտբոլ խաղալ և շատ չխոսել։ Թող ուրիշները խոսեն, և ավելի լավ կլինի»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը խփել է 27 գոլ։ Ռմբարկուների մրցավազքում նորվեգացին հաղթեց «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին (22) և «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին (21 գոլ): Մեկ մրցաշրջան առաջ Հոլանդը դարձավ լավագույն ռմբարկու՝ դառնալով 36 գոլի հեղինակ։