«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլան» հետաքրքրված է Անգլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Այս մրցաշրջանում Գալագերը անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 48 միլիոն եվրո։