Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է դարպասապահ Անդրեյ Լունինի ելույթը Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (4։4)։
«Մենք լավ խաղ ցուցադրեցինք բարձր ինտենսիվությամբ։ Ամեն ինչ անցավ առանց վնասվածքների, գրեթե կատարյալ։
Ինձ դուր եկավ Լունինի խաղը։ Նա մեղավոր չէ բաց թողած գոլերի համար։ Գոլերը նրա մեղքով չեն գրանցվել»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։