Մադրիդի «Ռեալը» առաջիկա ժամերին կհայտարարի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ հայտնում է Marca-ն։
38-ամյա խորվաթի գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նախկինում լրատվամիջոցները գրում էին, որ ակումբը չի ցանկանում երկարաձգել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել երիտասարդ խաղացողներին, ինչպես նաև բեռնաթափել աշխատավարձի թերթիկը Կիլիան Մբապպեի տեղափոխությունից առաջ։ Խոսվում էր, որ վերջերս Մոդրիչը Մադրիդի «Ռեալին» առաջարկել է երկարաձգել պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։
Մոդրիչը, ով Մադրիդի «Ռեալի» պատմության 25 գավաթով 3 ամենաշատ պարգևատրված խաղացողներից մեկն է, այս մրցաշրջանում մասնակցել է «Ռեալի» 43 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։