Պեպ Գվարդիոլա. «Ես պայմանագիր ունեմ և ցանկանում եմ լինել այստեղ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է 2024/25 մրցաշրջանում անգլիական ակումբում աշխատանքը շարունակելու մտադրության մասին։

«Ես պայմանագիր ունեմ և ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում լինել այստեղ»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։