«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան խոսել է կիսապաշտպան Խվիչ Կվարացխելիայի մասին։
«Ակումբը կունենա իր ռազմավարությունը և ըմբռնումը, թե ինչ է պետք անել թիմը աշխուժացնելու և այն իր արժանի տեղը վերադարձնելու համար:
Խվիչան կարևոր խաղացող է, նա երիտասարդ է և երբեմն ցույց չի տալիս իր մակարդակը։ Բայց երբ խաղացողը միջինից բարձր որակ ունի, նրան պետք է ժամանակ տալ աճելու համար։ Իմ կարծիքով, նա գրեթե չեմպիոն է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Այս մրցաշրջանում Խվիչան Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում, որտեղ դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։