«Մանչեսթեր Սիթին» 38-րդ տուրում հաղթեց «Վեսթ Հեմին» (3:1) և դարձավ Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթող։
«Սիթիի» դարպասապահ Էդերսոնի համար սա Պրեմիեր լիգայի 6-րդ տիտղոսն էր կարիերայում։
Բրազիլացին Անգլիայի առաջնության գավաթների քանակով բարձրացավ լատինաամերիկացի ֆուտբոլիստների առաջին տեղ՝ գերազանցելով հայրենակից Ֆերնանդինյոյին և արգենտինացի Սերխիո Ագուերոյին (5-ական տիտղոս):