«Բարսելոնան» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

«Բարսելոնան» հետ է մնում ֆինանսական ֆեյր-փլեյից և չի կարող ամռանը նոր խաղացողներ ձեռք բերել առանց բարձր մակարդակի վաճառքի։ Այս մասին հայտնում է Directo Gol-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հանդեպ պարտքն էլ ավելի կմեծանա, եթե կատալոնական ակումբը մինչև հունիսի 30-ը Լիբերո ընկերության հետ 60 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ վճարումներ չստանա։

Հաղորդվում է նաև, որ մինչև օգոստոսի 31-ը «Բարսելոնան» պատրաստ է մեծ գումարով վաճառել ցանկացած խաղացողի, անկախ նրանից, թե ով է նա, որպեսզի ոչ ղեկավարները, ոչ էլ ակումբի երաշխավորները գումար չհանեն։

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» Լա Լիգայում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ Մադրիդի «Ռեալից» զիջելով 14 միավորով։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում Չավիի թիմը կանգ առավ 1/4-րդ եզրափակիչ փուլում՝ պարտվելով մրցաշարի հաղթող Բիլբաոյի «Ատլետիկին»։ Չեմպիոնների Լիգայում կատալոնացիները նույնպես դուրս մնացին քառորդ եզրափակիչում՝ ընդհանուր հաշվով պարտվելով ֆրանսիական ՊՍԺ-ին։

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1։4)։