Թոմաս Տուխելը ծրագրում է գլխավորել անգլիական գրանդը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ծրագրում է գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է մյունխենյան ակումբից։ Այս որոշումը կայացվել է դեռ փետրվարին։

Ըստ աղբյուրի՝ Տուխելն արդեն կապի մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Գերմանացի մասնագետն արդեն աշխատել է Անգլիայում «Չելսիի» հետ (2021-2022), որի հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան (2020/21), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (2021) և Աշխարհի ակումբային առաջնությունը (2021)։